Խոսքի ապրաքսիան խիստ անհանգստացնող և սթրեսով լի վիճակ է, քանի որ դժվարացնում կամ անհնարին է դարձնում այլ մարդկանց հետ նորմալ հաղորդակցումը։
Ապրաքսիայով երեխաներն ավելի հավանական է, որ ունենան կարդալու և գրելու հետ կապված խնդիրներ, ինչպես նաև՝ փոքր և մեծ մկանների շարժունակության և կորդինացիայի հետ կապված դժվարություններ, նոր հմտություններ ձեռք բերելու հետ կապված խնդիրներ և այլն։
Խոսքի ապրաքսիան մանկահասակ երեխաների մոտ՝ համեմատած նույն տարիքի այլ երեխաների հետ, կարող է ներառել հետևյալ ախտանիշները՝
- սնման հետ կապված դժվարություններ
- քչախոսություն
- խոսքի զարգացման ուշացում
- նույնիսկ ընտանիքի անդամների կողմից երեխայի խոսքը հասկանալու հետ կապված դժվարություններ
- շրթունքների և լեզվի ճիշտ ու նպատակասլաց շարժումների հետ կապված դժվարություններ
- բառի սխալ արտաբերվող մասի շեշտադրում
- բառերի որոշ հնչյունների բաց թողում կամ ավելացում (օրինակ՝ «դասարան»-ի փոխարեն՝ «դասարարան»)
- խիստ աղքատիկ բառային պաշար
- դանդաղ և հաճախակի ընդմիջվող խոսք։
Խոսքի այլ խանգարումներ, որոնք երբեմն շփովում են մանկական խոսքի ապրաքսիայի հետ
Խոսքի ձայնի որոշ խանգարումներ հաճախ շփոթվում են մանկական խոսքի ապրաքսիայի հետ, քանի որ որոշ ախտանիշներ կարող են համընկնել: Խոսքի ձայնի այս խանգարումները ներառում են հոդակապության (արտիկուլյացիայի) խանգարումներ, հնչյունաբանական (ֆոնոլոգիական) խանգարումներ և դիզարթրիա:
Հոդակապային կամ հնչյունաբանական խանգարում ունեցող երեխան դժվարանում է սովորել, թե ինչպես արտաբերել և օգտագործել առանձնահատուկ հնչյուններ: Ի տարբերություն մանկական խոսքի ապրաքսիայի, երեխան դժվարություններ չունի խոսելու համար նախատեսված շարժումները կազմակերպելու կամ համակարգելու համար: Հոդակապային և հնչյունաբանական խանգարումները ավելի տարածված են, քան մանկական խոսքի ապրաքսիան:
Դիսարթրիան խոսքի խանգարում է, որն առաջանում է խոսքի մկանների թուլության պատճառով: Խոսքի հնչյուններ արտաբերելը դժվար է, քանի որ խոսքի մկանները չեն կարող շարժվել այն չափով, այնքան արագ կամ ուժեղ, որքան սովորական խոսքի ժամանակ: Դիզարթրիայով տառապող մարդիկ կարող են նաև ունենալ խռպոտ, փափուկ կամ նույնիսկ լարված ձայն: Կամ նրանք կարող են խոսել անորոշ կամ դանդաղ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024