Խոսքի ապրաքսիայի բուժումը ներառում է խոսքի թերապևտի հետ աշխատելը, որի նպատակն է հնչյունների ճիշտ արտասանությունը սովորելը։
Որքան շուտ սկսվի բուժումը, այդքան ավելի լավ արդյունքներ կարող են ստացվել։
Սովորաբար նշանակվում են շաբաթական մի քանի անգամյա դասընթացներ։ Ժամանակի ընթացքում նմանատիպ դասընթացների հաճախականությունը կարող է նվազեցվել։
Կախված երեխայի տարիքից, կան ապրաքսիայի բուժման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են հնչյունների, բառերի կամ արտահայտությունների ճիշտ արտաբերմանը։ Ինչքան էլ նման միջոցառումները երեխայի համար հոգնեցուցիչ լինեն, դրանք պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ չեն ստացվեն ցանկալի արդյունքներ։
Ընդ որում, խոսքի թեևապևտի խորհուրդներով տանը երեխայի հետ աշխատելը կարող է օգնել բուժման արդյունքների կայունացմանը:
Օգնության կարող են գալ նաև հոգեբանները կամ խորհրդատուները։
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024