Սուր շնչառական դիսթրես համախտանիշի (ՍՇԴՀ) մեխանիկական պատճառը հեղուկի արտահոսքն է թոքերի ամենափոքր արյունատար անոթներից՝ մազանոթներից դեպի փոքրիկ օդային պարկեր՝ ալվեոլներ, որի պատի մեջ արյունը հագենում է թթվածնով:
Այլ կերպ ասած, ՍՇԴՀ մեխանիկական պատճառը ալվեոլ-մազանոթային թաղանթի թափանցելիության բարձրացումն է, որի հետևանքով մազանոթներից հեղուկն արտահոսում է դեպի ալվելոլներ: Նորմայում, պաշտպանիչ թաղանթը պահում է այս հեղուկը անոթներում: Ծանր հիվանդությունը կամ տրավման, այնուամենայնիվ, կարող են վնասել այս թաղանթը՝ հանգեցնելով ՍՇԴՀ-ի հանգեցնող հեղուկի արտահոսքի և թոքերի ոչ սրտածին (կարդիոգեն) այտուցի:
ՍՇԴՀ-ի հիմքում ընկած պատճառները ներառում են հետևյալը:
- Սեպսիս. ՍՇԴՀ ամենատարածված պատճառը սեպսիսն է՝ արյան հոսքի ծանր և տարածուն վարակը:
- Վնասակար նյութերի շնչում. ծխի կամ քիմիական գոլորշիների բարձր խտություններ շնչելը, ինչպես նաև փսխման զանգվածների ներշնչումը (շնչուղիներ լցվելը) կամ ջրահեղձությանը մոտ դրվագները կարող են հանգեցնել ՍՇԴՀ-ի։
- Ծանր թոքաբորբ (պնրմոնիա). թոքաբորբի ծանր դեպքերը սովորաբար ազդում են թոքերի բոլոր հինգ բլթերի վրա:
- Գլխի (գանգուղեղային), կրծքավանդակի կամ այլ ծանր վնասվածքներ. դժբախտ պատահարները, ինչպիսիք են ընկնելը կամ ավտովթարը, կարող են ուղղակիորեն վնասել թոքերը կամ գլխուղեղի այն շրջանը, որը վերահսկում է շնչառությունը:
- Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19). ծանր COVID-19-ով մարդկանց մոտ կարող է զարգանալ ՍՇԴՀ։
- Այլ պատճառներ. պանկրեատիտ (ենթաստամոքսային գեղձի բորբոքում), զանգվածային արյան փոխներարկում և այրվածքներ:
Դեռևս պարզ չէ, թե ինչու ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող կամ ծանր տրավմա ստացած որոշ մարդկանց մոտ զարգանում է ՍՇԴՀ, իսկ մյուսների մոտ՝ ոչ: Հետազոտողները մինչ օրս փորձում են պարզաբանել ԱՇԴՀ-ն զարգացման ամբողջական կասկադային փուլերը, որը նաև թույլ կտա գտնել կյանքին սպառնացող այս վիճակի արդյունավետ կանխարգելման ուղիներ:
Ռիսկի խմբեր
Մարդկանց մասը, ում մոտ զարգանում է ՍՇԴՀ-ը, արդեն հոսպիտալացվել են մեկ այլ հիվանդության պատճառով, և շատերը ծանր հիվանդ են: Դուք հատկապես վտանգի տակ եք, եթե ունեք արյան հոսքում տարածված վարակ (սեպսիս):
Մարդիկ, ովքեր ունեն քրոնիկ ալկոհոլիզմի պատմություն, ՍՇԴՀ-ի զարգացման ավելի բարձր ռիսկի են ենթարկվում: Նրանք նաև ավելի հավանական է, որ մահանան ՍՇԴՀ-ից:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024