Առողջական խնդիրներ
Սուր շնչառական դիսթրես համախտանիշ

1 րոպե
Սուր շնչառական դիսթրես համախտանիշը (ՍՇԴՀ) առաջանում է, երբ ձեր թոքերի փոքրիկ, առաձգական օդային պարկերում (ալվեոլներում) կուտակվում է հեղուկ:
Հեղուկը թույլ չի տալիս, որ ձեր թոքերը լցվեն բավականաչափ օդով, ինչը նշանակում է, որ ավելի քիչ թթվածին է հասնում ձեր արյան հոսք: Սա զրկում է ձեր օրգաններին գործելու համար անհրաժեշտ թթվածնից:
ՍՇԴՀ-ը սովորաբար առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ծանր հիվանդ են կամ ունեն ծանր վնասվածքներ: Ծանր շնչարգելությունը և հևոցը՝ ՍՇԴՀ-ի հիմնական ախտանիշը, սովորաբար զարգանում է առաջացող վնասվածքից կամ վարակից հետո մի քանի ժամից մինչև մի քանի օր հետո:
Շատ մարդիկ, ում մոտ զարգացնում է ՍՇԴՀ, չեն ապրում: Մահվան ռիսկը մեծանում է տարիքի և հիվանդության ծանրության հետ: ՍՇԴՀ-ից փրկված մարդկանց մի մասը լիովին ապաքինվում է, մինչդեռ մյուսների մոտ մնում են թոքերի երկարատև վնասներ:
Բժշկագիտական գրականության մեջ ՍՇԴՀ-ն ներկայացվում տարբեր անվանումների ներքո, օրինակ՝ թոքերի սուր ախտահարում, չափահասների շնչառական դիսթրես համախտանիշ, բարձրացած թափանցելիությամբ թոքերի այտուց, թոքերի ոչ սրտածին (կարդիոգեն) այտուց: Նախկինում օգտագործում էին նաև փայտացած թոք, շոկային թոք կամ թաց թոք արտահայտությունները:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-04-2020 վերանայվել է՝ 25-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: