Գրադարան

Աստիգմատիզմ. ախտանիշներ

Աստիգմատիզմ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Աստիգմատիզմի ժամանակ աչքերի բեկունությունը (ֆոկուս) խանգարված է բոլոր տարածությունների վրա։

Աստիգմատիզմի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • մշուշոտ կամ աղավաղված տեսողություն
  • աչքի լարվածություն կամ անհարմարավետություն (դիսկոմֆորտ)
  • գլխացավեր
  • գիշերային տեսողության հետ կապված դժվարություններ
  • աչքերի կկոցում:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ակնաբույժին, եթե ձեր աչքերի հետ կապված ախտանիշները խանգարում են ձեր գործերից հաճույք ստանալուց կամ ազդում են առօրյա գործերը կատարելու ունակության վրա: Ակնաբույժը կարող է որոշել, թե արդյոք դուք ունեք աստիգմատիզմ և, եթե այո, ապա ինչ աստիճանի: Այնուհետև նա կարող է ձեզ խորհուրդ տալ ձեր տեսողությունը շտկելու տարբերակների մասին:

Երախաներ և դեռահասներ

Երեխաները կարող են չհասկանալ, որ իրենց տեսողությունը մշուշոտ է, ուստի նրանք պետք է հետազոտվեն աչքի հիվանդության համար և տեսողությունը ստուգեն մանկաբույժի, ակնաբույժի, օկուլիսիտի կամ այլ մասնագետի կողմից հետևյալ տարիքներում և ժամկետներում՝

  • նորածնային շրջանի ընթացքում
  • առողջ երեխաների պաբերական այցերի ժամանակ՝ մինչև նրանք հասնեն դպրոցական տարիքին
  • դպրոցական տարիների ընթացքում, 1-ից 2 տարին մեկ՝ առողջ երեխաների այցերի ժամանակ, ակնաբույժի մոտ կամ դպրոցական կամ հանրային սքրինինգների ժամանակ:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-04-2023 վերանայվել է՝ 09-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով