Գրադարան
Աստիգմատիզմ. ախտորոշում

1 րոպե
Աստիգմատիզմն ախտորոշվում է աչքի քննությամբ։
Աչքի ամբողջական քննությունը ներառում է մի շարք հետազոտություններ՝ ստուգելու ինչպես աչքերի առողջությունը, այնպես էլ բեկումը (ռեֆրակցիա), որը որոշում է, թե ինչպես են աչքերը բեկում լույսը:
Ձեր ակնաբույժը կարող է օգտագործել տարբեր գործիքներ, վառ լույսերն ուղղել անմիջապես ձեր աչքերին և խնդրել ձեզ նայել մի քանի ոսպնյակների միջով: Ձեր բժիշկն օգտագործում է այս հետազոտությունները՝ ձեր աչքերի և տեսողության տարբեր ոլորտներն ուսումնասիրելու և ակնոցներով կամ կոնտակտային ոսպնյակներով (լինզաներով) հստակ տեսողություն ապահովելու համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 09-04-2023 վերանայվել է՝ 09-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: