Որոշ երեխաների մոտ աուտիստիկ սպեկտրի խանգարման նշաններն ի հայտ են գալիս վաղ նորածնային տարիքում, ինչպիսիք են աչքերի շփման նվազումը, իրենց անվան կանչի նկատմամբ արձագանքի բացակայությունը կամ խնամողների նկատմամբ անտարբերությունը։
Մյուս երեխաները կարող են նորմալ զարգանալ կյանքի առաջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում, բայց հետո հանկարծ դառնալ ինքնամփոփ կամ ագրեսիվ կամ կորցնել իրենց արդեն ձեռք բերած լեզվական հմտությունները: Նշանները սովորաբար նկատվելի են դառնում 2 տարեկանում:
Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող յուրաքանչյուր երեխա, ամենայն հավանականությամբ, ունի վարքի ուրույն և ծանրության աստիճանի մակարդակի յուրահատուկ բնույթ (մոդել)՝ սկսած ցածրից մինչև բարձր գործառություն:
Աուտիզմ ունեցող որոշ երեխաներ դժվարանում են սովորել, իսկ ոմանց մոտ սովորականից ցածր մտավոր ունակության (ինտելեկտի) նշաններ կան: Խանգարում ունեցող մյուս երեխաներն ունեն նորմալից բարձր մտավոր ունակության. նրանք արագ են սովորում, սակայն դժվարանում են հաղորդակցվել և կիրառել այն, ինչ գիտեն առօրյա կյանքում և հարմարվել սոցիալական իրավիճակներին:
Յուրաքանչյուր երեխայի մոտ ախտանշանների յուրահատուկ զուգակցության պատճառով երբեմն դժվար է որոշել ծանրության աստիճանը: Այն հիմնականում հիմնված է խանգարումների մակարդակի վրա և նրա վրա, թե ինչպես են դրանք ազդում գործելու ունակության վրա:
Ստորև ներկայացված են որոշ ընդհանուր նշաններ, որոնք դրևսորում են աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող մարդիկ:
Սոցիալական հաղորդակցում և փոխհարաբերություններ
Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխան կամ չափահասը կարող են խնդիրներ ունենալ սոցիալական փոխազդեցության և հաղորդակցման հմտությունների հետ, ներառյալ հետևյալ նշաններից որևէ մեկը:
- Չի արձագանքում իր անվանը կամ երբեմն թվում է, թե չի լսում ձեզ:
- Դիմադրում է գրկախառնվելուն և գրկած պահելուն և կարծես նախընտրում է միայնակ խաղալ ու հեռանալ դեպի իր սեփական աշխարհը:
- Ունի վատ աչքով շփում և դեմքի արտահայտությունների պակաս
- Ունի տեսողական (աչքերով) վատ շփում և դիմախաղի կամ դեմքի արտահայտությունների պակաս:
- Չի խոսում կամ ունի խոսքի ուշացում, կամ կորցնում է բառեր կամ նախադասություններ արտաբերելու նախկին ունակությունը
- Չի կարող զրույց սկսել կամ շարունակել, կամ սկսել է միայն ինչ-որ բան ուզելու կամ առարկաներ պիտակավորելու համար:
- Խոսում է ոչ նորմալ տոնով կամ ռիթմով և կարող է օգտագործել երգեցիկ ձայն կամ ռոբոտանման խոսք:
- Բառացի կրկնում է բառերը կամ արտահայտությունները, բայց չի հասկանում, թե ինչպես օգտագործել դրանք:
- Թվում է, թե չի հասկանում պարզ հարցերը կամ ուղղությունները:
- Կարծես չի հասկանում պարզ հարցերը կամ հրահանգները:
- Չի արտահայտում հույզեր կամ զգացմունքներ և կարծես տեղյակ չէ այլոց զգացմունքների մասին։
- Չի մատնացույց անում կամ չի բերում առարկաներ՝ հետաքրքրությունը կիսելու համար:
- Ոչ համարժեք կերպով է մոտենում սոցիալական փոխգործակցությանը՝ լինելով պասիվ, ագրեսիվ կամ խանգարող (դեստրուկտիվ):
- Դժվարանում է հասկանալու ոչ բանավոր նշանները, օրինակ՝ այլ մարդկանց դեմքի արտահայտությունները, մարմնի լեզուն կամ ձայնի տոնը:
Վարքային առանձնահատկություններ
Աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխան կամ չափահասը կարող են դրսևորել վարքի, հետաքրքրությունների կամ գործունեության սահմանափակ, կրկնողական մոդելներ, ներառյալ հետևյալ նշաններից որևէ մեկը:
- Կատարում է կրկնվող շարժումներ, օրինակ՝ անընդհատ ծափահարում է, պտտում է գլուխը և ճոճում է մարմինը (կարծրատիպային վարքագիծ):
- Անում է բաներ, որոնք կարող են ինքնավնասում առաջացնել, օրինակ՝ կծելը, մաշկը ճմկտելը կամ գլխով հարվածելը:
- Անում է բաներ, որը կարող է առաջացնել ինքնավնասում, օրինակ՝ կծում է, գլխով հարվածում կամ մաշկը ճմկտել:
- Մշակում է հատուկ սովորություններ կամ ծեսեր (ռիտուալներ), ինչպիսիք են անփոփոխ ճաշացանկը կամ հագուկապի ռիտուալը, և անհանգստանում է ամենափոքր փոփոխության դեպքում:
- Ունի համակարգման (կոորդինացիայի) հետ կապված խնդիրներ կամ ունի տարօրինակ շարժումների մոդելներ, ինչպիսիք են ոչ ճկուն շարժումները կամ մատների վրա քայլելը, ինչպես նաև ունի տարօրինակ, կոպիտ կամ չափազանցված մարմնի լեզու:
- Տարվում է առարկայի մանրամասներով, օրինակ՝ խաղալիք մեքենայի պտտվող անիվներով, սակայն չի հասկանում դրա ընդհանուր նշանակությունը կամ դերը:
- Անսովոր զգայուն է լույսի, ձայնի կամ հպման նկատմամբ, սակայն կարող է անտարբեր լինել ցավի կամ ջերմաստիճանի նկատմամբ:
- Չի զբաղվում նմանակող (իմիտացիոն), դերային կամ հորինված խաղով:
- Ֆիքսվում է առարկայի կամ գործունեության վրա որ նորմալ ինտենսիվությամբ կամ կենտրանացումով, օրինակ՝ մեկ գծով դասավորում է առարկաները, հաշվում առարկաները կամ լվանում ձեռքերը (պարտադիր վարքագիծ) կամ ժամեր շարունակ դիտում է նույն հեռուստածրագիրը, խաղում նույն խաղալիքով (սահմանափակ վարքագիծ):
- Ունի հատուկ սննդի նախասիրություններ, օրինակ՝ ուտում է միայն միայն մի քանի մթերքներ կամ հրաժարվում է որոշակի տեսք ունեցող մթերքներից:
Երբ նրանք հասունանում են, աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող որոշ երեխաներ ավելի շատ են զբաղվում ուրիշների հետ և ավելի քիչ խանգարումներ են ցուցաբերում վարքագծի մեջ: Ոմանք, սովորաբար ամենաքիչ խնդիրներ ունեցողները, ի վերջո կարող են նորմալ կամ գրեթե նորմալ կյանք վարել: Մյուսները, սակայն, շարունակում են դժվարություններ ունենալ լեզվի կամ սոցիալական հմտությունների հետ, և դեռահասության տարիները կարող են ավելի վատթարացնել վարքային և էմոցիոնալ խնդիրները:
Ե՞րբ դիմել բժշկին
Երեխաները զարգանում են յուրաքանչյուրն իր արագությամբ, և շատերը չեն համապատասխանում ծնողական որոշ գրքերում նշված ճշգրիտ ժամանակացույցերին: Սակայն աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաները սովորաբար զարգացման ուշացման որոշ նշաններ են ցույց տալիս մինչև 2 տարեկանը:
Եթե մտահոգված եք ձեր երեխայի զարգացմամբ կամ կասկածում եք, որ նա կարող է ունենալ աուտիստիկ սպեկտրի խանգարում, քննարկեք ձեր անհանգստությունները ձեր բժշկի հետ: Խանգարման հետ կապված ախտանիշները կարող են նաև կապված լինել զարգացման այլ խանգարումների հետ:
Աուտիստիկ սպեկտրի խանգարման նշանները հաճախ ի հայտ են գալիս զարգացման սկզբում, երբ լեզվական հմտությունների և սոցիալական փոխազդեցության մեջ կան ակնհայտ ուշացումներ: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ զարգացման թեստեր՝ պարզելու, թե արդյոք ձեր երեխան ուշացումներ ունի ճանաչողական, լեզվական և սոցիալական հմտություններում, եթե ձեր երեխան՝
- 6 ամսականում չի արձագանքում ժպիտով կամ ուրախ արտահայտությամբ
- 9 ամսականում չի նմանակում ձայներ կամ դիմախաղեր
- 12 ամսականում չի թոթովախոսում
- 14 ամսականում ցույց չի տալիս ժեստեր, օրինակ՝ մատնացույց անում կամ ցտեսություն անելիս ձեռքը թափահարում
- 16 ամսականում որևէ բառ չի արտաբերում
- 18 ամսականում չի փորձում իր պահվածքով որևէ բան համոզել
- 24 ամսականում չի արտաբերում երկու բառանոց արտահայտություններ
- ցանկացած տարիքում կորցնում է լեզվական կամ սոցիալական հմտությունները:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024