Որպես հոդի քսանյութ ծառայող հեղուկը, որը կոչվում է ձուսպային (սինովիալ) հեղուկ, օգնում է ոտքի սահուն շարժումներին և նվազեցնում է շփումը ծնկի շարժվող մասերի միջև:
Սակայն, երբեմն որոշ խնդիրներ կարող են պատճառ դառնալ, որ ծնկան հոդը չափազանց շատ սինովիալ հեղուկ արտադրի: Երբ դա տեղի է ունենում, ավելցուկային հեղուկը կարող է կուտակվել ծնկի հետևի մասում՝ հանգեցնելով Բեյկերի կիստայի:
Սա կարող է պայմանավորված լինել հետևյալ խնդիրներով՝
- ծնկահոդի բորբոքում, որը կարող է առաջանալ տարբեր տեսակի հոդաբորբերի (արթրիտի) դեպքում
- ծնկահոդի վնասվածք, օրինակ՝ աճառի պատռվածք:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024