Եթե ձեր կիստայի պատճառը հոդաբորբն է (արթրիտ), ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ինքնօգնության հետևյալ միջոցառումները:
- Հետևեք R.I.C.E սկզբունքներին. R.I.C.E.-ը հեշտ հիշվող անգլերեն հապավում է, որը բացվում է որպես հանգիստ (rest), սառույց (ice), սեղմող վիրակապ (compression) և ոտքի բարձր դիրք (elevation): Օգտագործեք սեղմող վիրակապեր կամ ձեր ծունկը ճնշող այլ պարագաներ: Հնարավորության դեպքում, հատկապես գիշերները, ձեր ոտքին տվեք բարձր դիրք:
- Ըստ անհրաժեշտության օգտագործեք սովորական ցավազրկողներ. Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն), Նապրոքսեն նատրիումը (Ալեվե և այլն), Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) և Ասպիրինը կարող են օգնել անհանգստացնող ցավի թուլացմանը: Հետևեք ձեր բժշկի հրահանգներին և մի՛ ընդունեք ավելին, քան առաջարկված դեղաչափը:
- Կրճատեք ձեր ֆիզիկական ակտիվությունը. դա կնվազեցնի ձեր ծնկահոդի լարվածությունը: Ձեր բժիշկը խորհուրդ կտա, թե որքան ժամանակ է անհրաժեշտ ձեր ֆիզիկական ակտիվության մակարդակը նվազեցնելու համար: Նա կարող է առաջարկել վարժանքների այլընտրանքային տարբերակներ, որոնք կարող եք անել այս ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024