Որոշ դեպքերում Բեյկերի կիստան ցավ չի առաջացնում, և դուք կարող եք չնկատել այն, հատկապես, երբ կիստան փոքր է:
Հակառակ դեպքում դուք կարող եք նշել՝
- ծնկի հետևում արտափքում կամ գոյացություն, իսկ երբեմն էլ՝ ոտքի այտուց
- ծնկացավ
- ծնկան հոդի կարկամություն և ծունկը լիարժեք ծալելու անկարողություն:
Ախտանիշները կարող են սաստկանալ այն բանից հետո, երբ դուք ֆիզիկապես ակտիվ եք եղել՝ ծանրաբեռնելով ձեր ոտքերը կամ երկար ժամանակ կանգնած եք մնացել:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե ձեր ծնկի հետևում ցավ և այտուց կա: Թեև քիչ հավանական է, այս ախտանիշները կարող են լինել ոտքի երակում արյան մակարդուկի (թրոմբի) նշան:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024