Առողջական խնդիրներ

Բեյկերի կիստա

Բեյկերի կիստա

Time Read 2 րոպե

Բեյկերի կամ ծնկափոսային տարածության կիստան ծնկան հետևում հեղուկով լցված ուռուցք կամ այտուց է:

Այն սովորաբար պատճառվում է ծնկան հոդի ավելցուկային հեղուկով: Հեղուկի քանակի ավելացման հետևանքով վերջինս ճնշում է հոդաշապիկի հետին պատը և առաջացնում ճողվածք՝ հեղուկով լցված պարկ կամ կիստա:

Բեյկերի կիստան կարող է ուղկեցվել ծնկան հոդի բորբոքմամբ կամ փափուկ վնասումով, օրինակ՝ աճառի պատռվածք:

Բեյկերի կիստայի ախտանիշները

Եթե կիստան փոքր է, կարող եք «չնկատել» այն:

Հակառակ դեպքում կնշեք ցավ, ծնկան հետևում այտուցվածություն կամ ուռուցքանման գոյացություն, ոտքն ուղղելիս կամ լրիվ ծալելիս ճնշում կամ ծնկան հոդի կարկամություն: Գանգատները կարող են սաստկանալ երկար ժամանակ կանգնած մնալուց կամ ոտքերի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո:

Բեյկերի կիստայի բարդությունները

Հազվադեպ Բեյկերի կիստան կարող է վարակվել կամ աճել-մեծանալ:

Չափերով մեծացած կիստան կարող է մաշկի տակ պատռվել՝ պատճառելով ցավ և ծնկան այտուց: Նման դեպքերում սինովյալ հեղուկը կարող է հոսել ներքև դեպի սրունք: Նման դեպքերում գուցե առաջանա ծանր խնդիրներ տարբերակում, օրինակ՝ արյան մակարդուկ (խորանիստ երակների թրոմբոզ):

Բեյկերի կիստայի ախտորոշումը

Բեյկերի կիստան հաճախ ախտորոշվում է ծունկը ձննելով և աճառային շրջանը լամպով լուսավորելով: Բժիշկը կարող է առաջարկել հոդի սոնոգրաֆիա կամ ՄՌՏ պատկերում:

Բեյկերի կիստայի բուժումը

Եթե երեխան ունի անցավ Բեյկերի կիստա, բժիշկը կարող է որևէ բուժում չառաջարկել, քանի որ կիստաների մեծ մասն առանց բուժման ինքնուրույն անհետանում է:

Չափահասները կարող են մեղմացնել ցավերը տեղային սառցեպարկով, Պարացետամոլ կամ որևէ հակաբորբոքային դեղամիջոց ընդունելով: Ցավը կարող է նաև մեղմանալ ֆիզիկական ակտիվությամբ, օրինակ՝ քայլք կամ լող: Եթե գեր եք, ավելցուկային քաշից ձերբազատվելը կարող է օգնել:

Սննդային և այլ հավելումները կամ ծնկային ֆիքսատորները քիչ հավանականությամբ կարող են օգտակար լինել:

Եթե կիստան խիստ մեծացել է կամ անհանգստություն է պատճառում, բժիշկը կարող է սոնոգրաֆիայի հսկողությամբ դատարկել պարունակությունը: Նման դեպքերում ախտանիշները կտրուկ բարելավվում են, և կիստայի կրկնակի ձևավորումը դառնում է քիչ հավանական: Նույն կերպ, բժիշկը կարող է առաջարկել սոնոգրաֆիայի հսկողությամբ լազերային աբլացիա («լազերային զոդում»):

Եթե կիստայի առաջացումը կապված է արթրիտի կամ ծնկան վնասվածքի հետ, վերջիններիս բուժումը կարող է օգնել կիստայի հետ կապված գանգատների մեղմացմանը:

Որոշ մարդկանց մոտ, այնուամենայնիվ, կարող է առաջանալ վիրահատական միջամտության կարիք (օրինակ՝ պատռված աճառի վերականգնում): Զուտ կիստայի հեռացնելը քիչ օգտակար է, քանի որ այն կարող է կրկնվել՝ քանի դեռ պատճառը չի վերացվել:

Զրուցեք բժշկի հետ բուժման տարբերակների մասին:

Կենսակերպ և տնային ինքնօգնություն

Եթե բժիշկը որոշում է, որ կիստայի պատճառն արթրիտն է, կարող է խորհուրդ տալ ինքնօգնության հետևյալ միջոցառումները:

Հոդվածը տեղադրվել է՝ 05-03-2021 վերանայվել է՝ 26-05-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով