Բեյկերի կիստան հաճախ կարող է ախտորոշվել ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում:
Այնուամենայնիվ, Բեյկերի կիստայի որոշ ախտանիշներ նման են ավելի լուրջ առողջական խնդիրների նշաններին, ինչպիսիք են արյան մակարդուկը (թրոմբ), անևրիզման (զարկերակի պատի արտափքում) կամ ուռուցքը: Ուստի, կասկածելի դեպքերում ձեր բժիշկը կարող է նշանակել պատկերային հետազոտություններ, այդ թվում՝
- գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)
- ռենտգեն հետազոտություն
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024