Գրադարան
Հավասարակշռության խնդիրներ. ախտանիշներ

1 րոպե
Հավասարակշռության խնդիրները դրսևորվում են մի շարք առանձնահատուկ գանգատներով և ախտանիշներով:
Հավասարակշռության խնդիր ունենալիս դուք կարող եք նշել՝
- շարժման կամ պտտվելու զգացում (վերտիգո)
- ուշագնացությանը նախորդող զգացողություններ (նախաուշագնացություն կամ պրեսինկոպե), երբ գիտակցությունը և մկանային ուժն ամբողջությամբ կորած չեն
- հավասարակշռության կորուստ կամ անկայունություն, երբ քայլելիս երերում կամ ճոճվում եք կամ դժվար եք ձեր հավասարակշռությունը պահպանում
- ընկնելը կամ զգալը, որ կարող եք ընկնել
- մարմնի «լողալու» զգացողություն կամ գլխապտույտ զգալը
- տեսողական փոփոխություններ, ինչպիսին է մշուշոտ տեսողությունը
- շփոթվածություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե նշում եք վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը կամ, առավել ևս, մի քանիսը:
Եթե հավասարակշռության խախտումն ի հայտ է եկել հանկարծակի և կարճ ժամանակի ընթացքում ինքնուրույն չի անհետանում, կարող է առաջանալ անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-03-2021 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: