Հավասարակշռության խանգարումը կարող է առաջացնել գլխապտույտ, երերում կամ ընկնելու զգացողություն:
Դուք կարող եք զգալ, թե կարծես սենյակը պտտվում է ձեր շուրջ կամ մոտ եք ուշագնաց լինելուն՝ գիտակցության կորստին: Այսպիսի զգացողությունները կարող են ի հայտ գալ հանկարծակի, երբ կանգնած եք, նստած կամ նույնիսկ պառկած կամ զարգանալ որոշակի ժամանակի ընթացքում:
Օրգանիզմի բազմաթիվ համակարգեր մասնակցում են նորմալ հավասարակշռության ապահովմանը, այդ թվում՝ մկաններ, ոսկրեր, հոդեր, աչքեր, ներքին ականջի հավասարակշռության օրգան, նյարդեր, սիրտ և արյունատար անոթներ: Եթե այս համակարգերը լավ չեն գործում, կարող եք ունենալ հավասարակշռության խանգարում:
Բազմաթիվ առողջական խնդիրներ կամ վիճակներ կարող են առաջացնել հավասարակշռության հետ կապված խնդիրներ: Այնուամենայնիվ, դրանց մեծ մասի պատճառը ձեր ներքին ականջում առկա հավասարակշռության օրգանի՝ այսպես կոչված հավասարակշռության (վեստիբուլյար) համակարգի հետ կապված խնդիրներն են:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-03-2021
Վերջին վերանայում՝ 12-05-2024