Պառկելախոցեր (պառկելահարուկներ, ճնշման խոցեր)
03-02-2021
1 րոպե
Պառկելախոցերը, որոնք նաև կոչվում են ճնշման կամ դեկուբիտալ խոցեր, մաշկի և ենթամաշկային հյուսվածքի վնասվածքներ են, որոնք առաջանում են մաշկի վրա երկարատև կամ մշտական ճնշման պատճառով:
Օրինակ, մաշկի վրա պառկելախոց կարող է առաջանալ երկարատև պառկած կամ աթոռին «գամված» վիճակում, ինչպես նաև գիպսակապերի, օրթոպեդիկ պրոթեզների և ապարատի ճնշումից, բերանի լորձաթաղանթի վրա՝ ատամների պրոթեզների ճնշումից և այլն։
Պառկելախոցերը լինում են մակերեսային, երբ ախտահարվում է միայն մաշկը, և խոր, երբ ախտահարվում են նաև ենթամաշկային բջջանքն ու ավելի խոր ընկած մկաններն ու ոսկերերը։
Պառկելախոցերն առավել հաճախ զարգանում են մարմնի ոսկրոտ շրջանները ծածկող մաշկի վրա, օրինակ՝ կրունկներ, արմունկներ, սրբան և պոչուկ:
Պառկելախոցերի առաջացման նկատմամբ բարձր ռիսկային մարդիկ ունեն որևէ լուրջ կամ ծանր հիվանդություն, որը սահմանափակում է մարմնի դիրքը փոխելու կարողությունը կամ ստիպում է մարդուն ժամանակի մեծ մասն անցկացնել աթոռասայլակին նստած կամ անկողնում պառկած վիճակում:
Պառկելախոցերը կարող են զարգանալ ժամերի կամ օրերի ընթացքում: Դրանք ի հայտ են գալիս որպես մաշկի կարմրություն և այլ «նախազգուշացնող» նշաններ: Պառկելախոցերի մեծ մասն առանց բուժման և պատշաճ խնամքի պայմաններում ինքնուրույն լավանում է, սակայն որոշ խոցեր խորանում են, ուղեկցվում տարբեր բարդություններով կամ երբեք լիարժեք չեն ապաքինվում:
Բժիշկը կարող է առաջարկել խոցի բուժման տեղային և օրգանիզմն ամրապնդող ընդհանուր միջոցներ: Հազվադեպ, հատկապես, խոր պառկելախոցերի ժամանակ կարող է առաջանալ վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն։
Կան քայլեր, որոնք օգնում են պառկելախոցերի կանխարգելմանը և օգնում լավացմանը:
Հոդվածը վերանայվել է՝ 03-04-2021