Պառկելախոցերը կարող են ընթանալ հետևյալ բարդություններով։
Ցելյուլիտ. սա մաշկի և հարակից փափուկ հյուսվածքների վարակային բորբոքում է, որը կարող է ընթանալ մաշկի ախտահարված շրջանի կարմրությամբ, տեղային տաքությամբ և այտուցվածությամբ: Նյարդային ախտահարմամբ մարդիկ կարող են և չզգալ ցելյուլիտով ախտահարված շրջանի ցավոտություն:
Ոսկրային և հոդային վարակներ. ճնշման խոցից վարակը կարող է խորանել դեպի հոդեր և ոսկրեր: Հոդային վարակները (սեպտիկ արթրիտ) կարող են վնասել աճառները և հյուսվածքները: Ոսկրային վարակները (օստեոմիելիտ) կարող են նվազեցնել հոդերի և վերջույթների շարժունակությունը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։