Գրադարան
Գիշերամիզություն․ ախտորոշում

1 րոպե
Կախված հանգամանքներից՝ ձեր երեխայի բժիշկը կարող է իրականացնել հետևյալը՝ անկողնու թրջվելու հիմքում ընկած պատճառները բացահայտելու և բուժումը որոշելու համար:
- Ֆիզիկական քննությունը (բուժզննում)
- ախտանիշների, հեղուկների ընդունման, ընտանեկան պատմության (անամնեզ), աղիների և միզապարկի դատարկման սովորույթների և անկողնու թրջվելու հետ կապված խնդիրների քննարկում
- մեզի թեստ՝ վարակի կամ շաքարային դիաբետի նշանները ստուգելու համար
- երիկամների կամ միզապարկի ռենտգեն կամ այլ պատկերային հետազոտություններ՝ միզուղիների կառուցվածքը գնահատելու համար
- անհրաժեշտության դեպքում միզուղիների հետազոտության կամ գնահատման այլ մեթոդներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-07-2021 վերանայվել է՝ 27-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: