Բազմաթիվ երեխաներ կարողանում են գրեթե նորմալ օգտվել զուգարանից արդեն 5 տարեկանում, սակայն իրականում միզապարկի վրա լիարժեք հսկողության զարգացման համար որևէ թիրախային ժամկետ գոյություն չունի:
5-7 տարեկան որոշ երեխաների մոտ գիշերային անմիզապահության խնդիրը կարող է շարունակվել: Նույնիսկ 7 տարեկանից հետո քիչ թվով երեխաներ կարող են միզել անկողնում:
Ե՞րբ դիմել բժշկին
Բազմաթիվ երեխաներ ինքնուրույն հաղթահարում են գիշերամիզությունը, սակայն որոշները որոշակի օգնության կարիք ունեն: Այլ դեպքերում գիշերային անմիզապահությունը կարող ունենալ բժշկական ուշադրություն պահանջող պատճառ:
Խորհրդակցեք երեխայի բժշկի հետ, եթե՝
երեխան 7 տարեկանից հետո դեռևս շարունակում է թացացնել անկողինը
երեխան սկսում է միզել անկողնում մի քանի ամիս գիշերները չոր անցկացնելուց հետո
գիշերային անմիզապահությունն ուղեկցվում է ցավոտ միզարձակմամբ, անսովոր ծարավի զգացումով, մեզի վարդագույն կամ կարմիր գունավորմամբ, պնդացած կղանքով կամ խռմփոցով:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։