Skip to main content

Բուժում - Գիշերամիզություն

Բազմաթիվ երեխաներ ինքնություն հաղթահարում են գիշերային անմիզապահությունը:

Եթե, այնուամենայնիվ, ձեր երեխայի բժիշկը և դուք կարծում եք, որ բուժման կարիք կա, վերջնական որոշումը կայացվում է կախված իրավիճակից և երեխայի մոտ գիշերային անմիզապահության պատճառից։

Եթե երեխան պատահական գիշերամիզությունից խիստ անհանգստացած կամ հիասթափված չէ, ապրելակերպի սովորական փոփոխությունները կարող են օգնել, ինչպիսիք են կոֆեին պարունակող ցանկացած ըմպելիքից հրաժարումը և երեկոյան ժամերին հեղուկների ընդունման սահմանափակումը։ Եթե ապրելակերպի փոփոխությունները չեն օգնում, իսկ երեխան մեծանում է՝ շարունակելով տակը թրջել, նրա բժիշկը կարող է խորհուրդ տալ լրացուցիչ բուժումներ:

Եթե հայտնաբերվում է գիշերամիզության պատճառը, օրինակ՝ փորկապություն կամ քնի ապնոէ, առաջին հերթին բուժվում է հավանական պատճառ հանդիսացող հիվանդությունը կամ առողջական խնդիրը:

Գիշերամիզության բուժման տարբերակներից են տակը թրջելու ազդանշանները և դեղամիջոցները:

Տակը թրջելու ազդանշան

Սա փոքր, էլեմենտով աշխատող սարք է, որը միացվում է երեխայի գիշերանոցին կամ սպիտակեղենին փակցված խոնավություն-զգայուն էլեկտրոդներին: Երբ վերջինս զգում է խոնավություն (երեխան սկսում է միզել), միանում է ազդանշան, որն արթնացնում է երեխային կամ, եթե նա խորը քնած է, ընտանիքի անդամներն, ովքեր իրենց հերթին արթնացնում են երեխային, որ գնա զուգարան:

Տակը թրջելու ազդանշանի օգտակար ազդեցությունը կարող է պահանջել մինչև մի քանի ամիս ժամանակ, մինչև երեխան և դուք հարմարվեք սարքի աշխատանքին:

Դեղամիջոցներ

Որպես վերջին միջոց, բժիշկը կարող է կարճ ժամանակի ընթացքում նշանակել որոշ դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել գիշերամիզության մեղմացմանը:

  • Գիշային միզարտադրությունը կրճատող դեղամիջոցներ. Դեսմոպրեսինը (DDAVP) կրճատում է գիշերային ժամերին մեզի արտադրությունը, հետևաբար՝ գիշերամիզության հավանականությունը: Դեղամիջոցի օգտագործումը պահանջում է, որ երեխան շատ հեղուկներ չընդունի: Այն չի նշանակվում, եթե երեխան ունի ջերմություն, փորլուծություն կամ սրտխառնոց: Դեսմոպրեսինը տրվում է բերանային ընդունմամբ (օրալ)՝ որպես հաբեր և նախատեսված է միայն 5 տարեկանից բարձր երեխաների համար։
  • Միզապարկը հանգստացնող դեղամիջոցներ. եթե երեխայի մոտ առկա է փոքր միզապարկ, հակախոլիներգիկ դեղամիջոց համարվող Օքսիբուտինինը (Դիտրոպան XL) կարող է թուլացնել միզապարկի կծկումները և մեծացնել վերջինիս տարողունակությունը: Օքսիբուտինինը կարող է օգնել, եթե երեխայի մոտ կա նաև ցերեկային անմիզապահություն: Այնուամենայնիվ, դեղամիջոցը նշանակվում է, երբ մյուս բուժումներն արդյունք չեն տալիս:

Երբեմն դեղերի համակցությունն ամենաարդյունավետն է: Այնուամենայնիվ, երաշխիքներ չկան, և դեղորայքը չի բուժում խնդիրը: Անկողնային թրջումը սովորաբար վերսկսվում է, երբ դեղորայքը դադարեցվում է՝ մինչև այն ինքնուրույն անհետանա տարբեր երեխաների տարբեր տարիքում:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024