Բելի պարալիզի (պարալիչի) առաջացման ճշգրիտ պատճառը պարզ չէ, սակայն այս վիճակը հաճախ կապված է վիրուսային վարակի հետ:
Վիրուսները, որոնք կապված են Բելի պարալիզի հետ, ներառում են վիրուսներ, որոնք առաջացնում են՝
- հասարակ և սեռական հերպես (հերպես սիմպլեքս)
- ջրծաղիկ և գոտևորող հերպես (հերպես զոստեր)
- վարակային մոնոնուկլեոզ (Էպշտեյն-Բար)
- ցիտոմեգալովիրուսային վարակներ
- շնչառական հիվանդություններ (ադենովիրուս)
- կարմրախտ (գերմանական կարմրուկ)
- խոզուկ (խոզուկի վիրուս)
- գրիպ (ինֆլուենցա B)
- ձեռքի-ոտք-բերանի հիվանդություն (կոքսակիվիրուս):
Դեմքի մկանները կառավարող նյարդը գանգի խոռոչից դեպի դեմք դուրս է գալիս ոսկրային նեղ խողովակով: Բելի պարեզի դեպքում դիմային (ֆացիալ) նյարդը բորբոքվում և այտուցվում է, որը սովորաբար կապված է վիրուսային վարակի հետ: Բացի դեմքի մկաններից, նյարդն ազդում է արցունքների և թքի արտադրության, համի զգացողության և միջին ականջի փոքրիկ (լսողական) ոսկորի վրա:
Ռիսկի գործոններ
Բելի պարալիզն ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր՝
- hղի են, հատկապես` երրորդ եռամսյակում կամ ովքեր ծննդաբերել են մինչև մեկ շաբաթ առաջ
- ունեն վերին շնչառական որևէ վարակ, ինչպիսիք են գրիպը կամ մրսածությունը (սուր շնչառական վիրուսային վարակ կամ ՍՇՎՎ)
- ունեն շաքարային դիաբետ
- ունեն բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- ունեն ավելորդ քաշ կամ գեր են:
Բելի պարալիզի կրկնակի նոպաները հազվադեպ են: Սակայն, երբ դրանք կրկնվում են, հաճախ առկա է կրկնվող նոպաների ընտանեկան պատմություն (անամնեզ): Սա ենթադրելու տեղիք է տալիս, որ Բելի պարալիզը կարող է կապ ունենալ ձեր գեների հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024