Բելի պարեզի կամ պարալիչի համար հատուկ ախտորոշիչ թեստ գոյություն չունի, սակայն կարևոր է, որ ժխտվեն դիմային կաթվածով ընթացող ավելի ծանր հիվանդությունները, օրինակ՝ ինսուլտը կամ գլխուղեղի ուռուցքները:
Ձեր բժիշկը կզննի ձեր դեմքը և կխնդրի ձեզ շարժել ձեր դեմքի մկանները, օրինակ՝ փակել աչքերը, բարձրացնել հոնքերը, ցույց տալ ատամները և խոժոռել դեմքը և այլն: Նաև կարող է պահանջվել բժիշկ-նյարդաբանի (նևրոպաթոլոգ) խորհրդատվություն:
Այլ վիճակները, ինչպիսիք են ինսուլտը, վարակները, Լայմի հիվանդությունը, բորբոքային հիվանդությունները և ուռուցքները, կարող են առաջացնել դեմքի մկանների թուլություն, որը նմանվում է Բելի պարալիզին: Եթե ձեր ախտանիշների պատճառը պարզ չէ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ այլ հետազոտություններ:
- Էլեկտրոմիոգրաֆիա (ԷՄԳ)․ այս հետազոտությունը կարող է հաստատել նյարդային վնասման առկայությունը և որոշել դրա ծանրության աստիճանը: ԷՄԳ-ն չափում է մկանների էլեկտրական ակտիվությունը՝ ի պատասխան գրգռման: Այն նաև չափում է նյարդի երկայնքով էլեկտրական ազդակների փոխանցման բնույթն ու արագությունը:
- Պատկերային սքանավորումներ․ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) կամ համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) երբեմն կարող է անհրաժեշտ լինել դիմային (ֆացիալ) նյարդի վրա ճնշման այլ հնարավոր աղբյուրները բացառելու համար, ինչպիսիք են ուռուցքը կամ գանգի կոտրվածքը:
- Արյան թեստեր. Բելի պարեզի համար հատուկ արյան անալիզ չկա։ Սակայն արյան թեստերը կարող են նշանակվել՝ բացառելու Լայմի հիվանդությունը և այլ վարակները:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024