Բելի կամ դիմային պարալիզի (պարալիչի) գանգատներն ու ախտանիշներն ի հայտ են գալիս հանկարծակի և կարող են ներառել հետևյալը՝
- ձեր դեմքի մի կողմի թեթև թուլությունից (պարեզ) մինչև ամբողջական պարալիզի (պարալիչ) արագ սկիզբ՝ մի քանի ժամից մինչև օրերի ընթացքում
- դեմքի մի կողմի, ներառյալ՝ աչքի կոպի անկում և դեմքի արտահայտություններ (դիմախաղ) կատարելու դժվարություն, ինչպիսիք են աչքը թարթելը կամ փակելը, ժպտալը կամ հոնքերը բարձրացնելը
- բերանի կախված անկյունից թքահոսություն
- ցավեր ախտահարված կողմի ծնոտի շուրջը կամ ականջի հետևում
- ախտահարված կողմում ձայնի նկատմամբ բարձրացած զգայունություն (գերզգայունություն)
- գլխացավ
- համի զգացողության կորուստ
- արցունքի կամ թքի արտադրության քանակի փոփոխություններ:
Հազվադեպ, Բելի պարալիզը կարող է ազդել դեմքի երկու կողմի նյարդերի վրա:
Ե՞րբ դիմել բժշկին
Անհապաղ դիմեք բուժօգնության, եթե ունեք որևէ տեսակի պարալիզ (պարալիչ), որը կարող է լինել ավելի ծանր վիճակ համարվող ինսուլտի նշաններից մեկը: Բելի պարալիզը ինսուլտի հետևանք չէ, սակայն կարող է ընթանալ ինսուլտին նմանվող ախտանիշներով:
Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք դեմքի թուլություն կամ կախվածություն՝ պարզելու ձեր ախտանիշների հիմքում ընկած պատճառն ու ծանրության աստիճանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024