Բելի պարեզի (պարալիչի) տնային բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Ցավազրկողներ. Ասպիրինը, Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) մատչելի են առանց դեղատոմսի և կարող են օգնել ձեր դիմային ցավերի մեղմացմանը:
- Ֆիզիոթերապիայի վարժություններ. ֆիզիոթերապևտի խորհրդով ձեր դեմքի մերսումն ու մարզումը կարող են օգնել դիմզյին լարված մկանների թուլացմանը:
Այլընտրանքային բժշկություն
Թեև Բելի պարեզի այլընտրանքային բուժման արդյունավետության վերաբերյալ գիտական ապացույցները սակավաթիվ են, այս վիճակն ունեցող որոշ մարդիկ կարող են օգուտ քաղել հետևյալ մեթոդներից:
- Ասեղնաբուժություն. մաշկի որոշակի կետերում բարակ ստերիլ ասեղներ տեղադրելն օգնում է նյարդերի ու մկանների խթանմանը, ինչը կարող է որոշակի թեթևացում տալ:
- Կենսաբանական հետադարձ կապի (բիոֆիդբեք) ուսուցում. սա ձեզ սովորեցնում է օգտագործել ձեր մտքերը՝ ձեր մարմինը կառավարելու համար: Այս մեթոդը կարող է օգնել, որ ավելի լավ վերահսկեք ձեր դեմքի մկանները:
- Բոտուլինային տոքսին. այս դեղամիջոցը կարող է օգնել կառավարելու այնպիսի ախտանիշները, ինչպիսիք են դեմքի մկանների սպազմը և պատռվածքը: Բոտուլինումի տոքսինի ներարկումները նաև կարող են օգնել բարելավելու դեմքի համաչափությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024