Գրադարան

Բարորակ պարոքսիզմալ վերտիգո

Բարորակ պարոքսիզմալ վերտիգո

Time Read 1 րոպե

Բարորակ պարոքսիզմալ (նոպայաձև) վերտիգոն (ԲՊՎ) վերտիգոյի՝ գլխապտույտի առանձնահատուկ տեսակի ամենատարածված պատճառներից մեկն է:

Վերտիգոն հանկարծակի զգացողություն է, որ դուք կարծես պտտվում եք կամ ձեր գլխի ներսը պտտվում է:

ԲՊՎ-ն առաջացնում է թեթևից մինչև ուժեղ գլխապտույտի կարճատև դրվագներ: Այն սովորաբար առաջանում է գլխի դիրքի որոշակի փոփոխություններից, օրինակ, երբ ձեր գլուխը թեքում եք վեր կամ վար, երբ պառկում եք, երբ պառկած վիճակում շրջվում եք մի կողմի վրա կամ նստում եք անկողնում: Գլխի դիրքի հետ այսպիսի կապվածության պատճառով ԲՊԴ-ն երբեմն անվանում են բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգո (ԲՊԴՎ):

ԲՊՎ-ն կարող է անհանգստության կամ անհարմարավետության պատճառ դառնալ, սակայն հազվադեպ է ծանր ընթացք ստանում, բացառությամբ այն դեպքերի, երբ մեծացնում է ընկնելու հավանականությունը: Առկա են ԲՊՎ-ի դեմ արդյունավետ բուժման մեթոդներ:

Իմացե՛ք ավելին վերտիգոյի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 24-07-2023 վերանայվել է՝ 24-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով