Առողջական խնդիրներ

Միզապարկի քաղցկեղ. կանխարգելում

Միզապարկի քաղցկեղ. կանխարգելում

Time Read 1 րոպե

Միզապարկի քաղցկեղի լիարժեք կանխարգելում երաշխավորող որևէ առանձին մեթոդ գոյություն չունի:

Սակայն կան մի շարք միջոցառումներ, որոնք կարող են օգնել միզապարկի քաղցկեղի զարգացման ռիսկը կրճատելուն: Ահա դրանցից մի քանիսը:

  • Մի՛ ծխեք. եթե երբևէ չեք ծխել, մի՛ սկսեք ծխել և եթե ծխող եք, զրուցեք ձեր բժշկի հետ, թե ինչպես կարող եք ձերբազատվել ձեր առողջությանը հսկայական վնաս հասցնող այս սովորույթից, եթե ինքնուրույն դադարեցնելը չի հաջողվում:
  • Հեռու մնացեք կամ զգուշությամբ օգտագործեք կենցաղային կամ արտադրական քիմիական նյութեր: Անպայման օգտագործեք պաշտպանական միջոցներ և հետևեք անվտանգության կանոններին, որպեսզի բացառեք դրանց երկարատև ազդեցությանը ենթարկվելը:
  • Ձեր սննդակարգը դարձրեք առողջ՝ ավելացնելով մրգերի ու բանջարեղեղնի չափաբաժինը: Ընտրեք տարբեր գույնի մրգերից ու բանջարեղեններից կազմված սննդակարգ: Առողջ սննդում առկա հակաօքսիդանտները կարող են օգնել քաղցկեղի ռիսկի նվազեցմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-02-2021 վերանայվել է՝ 27-04-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով