Գրադարան
Միզապարկի քաղցկեղ. ախտանիշներ

1 րոպե
Միզապարկի քաղցկեղի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- Արյուն մեզի մեջ (արյունամիզություն, հեմատուրիա), որը կարող է հանգեցնել մեզի վառ կարմիր կամ կոլայի գույնի, թեև երբեմն մեզը նորմալ է թվում, և արյունը հայտնաբերվում է լաբորատոր թեստով
- հաճախակի միզարձակում
- ցավոտ միզարձակում (դիզուրիա)
- մեջքի (գոտկային) ցավ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե նկատում եք, որ ձեր մեզի գույնը փոփոխվել է և մտավախություն ունեք, որ այն կարող է արյուն պարունակել, խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ այն ստուգելու համար: Նաև պայմանավորվեք և հանդիպեք ձեր բժշկին, եթե ունեք այլ գանգատներ կամ ախտանիշներ, որոնք անհանգստացնում են ձեզ:
Հոդվածը տեղադրվել է՝ 09-02-2021 վերանայվել է՝ 22-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: