Գրադարան
Բլեֆարիտ. պատճառներ

1 րոպե
Բլեֆարիտի ճշգրիտ պատճառը պարզ չէ:
Այն կարող է կապված լինել հետևյալներից մեկի կամ մի քանիսի հետ՝
- սեբորեային դերմատիտ՝ գլխամաշկի և հոնքերի թեփ
- վարակ, օրինակ՝ ոսկեզօծ ստաֆիլոկոկ, ընդ որում վարակը կարող է տեղակայվել թարթիչների հիմքում կամ կոպեզրի գեղձերում
- կոպեզր բացվող Զեյսի ճարպագեղձերի արտահանող ծորանների խցանում կամ այդ ճարպագեղձերի ոչ ճիշտ գործառույթ
- ռոզացեա (վարդագույն ակնե)՝ մաշկի հիվանդություն, որը բնութագրվում է դեմքի կարմրությամբ
- ալերգիաներ, ներառյալ աչքի դեղամիջոցների, կոնտակտային լինզաների լուծույթների կամ աչքերի դիմահարդարման նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ
- թարթիչների վրա անիծ կամ ոջիլ
- չոր աչքեր:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2023 վերանայվել է՝ 07-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: