Եթե ունեք բլեֆարիտ, կարող եք նաև ունենալ այս վիճակները և բարդությունները:
- Թարթիչների հետ կապված խնդիրներ. բլեֆարիտը կարող է հանգեցնել ձեր թարթիչների պոկման, աննորմալ աճի (սխալ ուղղորդված թարթիչների) կամ գունազրկման:
- Կոպերի մաշկի խնդիրներ. երկարաժամկետ բլեֆարիտից կոպերի վրա կարող են առաջանալ սպիներ: Կամ կոպեզրերը կարող են շրջվել դեպի ներս կամ դուրս:
- Արցունքակալող կամ չոր աչքեր. ոչ նորմալ ճարպային արտազատուկները և կոպերից թափվող այլ մնացուկները, ինչպիսիք են թեփի մասնիկները, կարող են կուտակվել ձեր արցունքային թաղանթում՝ ջրի, յուղի և լորձի լուծույթ, որն առաջացնում է արցունք: Ոչ նորմալ արցունքային թաղանթը խանգարում է ձեր կոպերը խոնավ պահելուն: Սա կարող է գրգռել ձեր աչքերը և առաջացնել չոր աչքերի կամ ավելորդ արցունքահոսության ախտանիշներ:
- Ակնագարիկ (տիկնակլունձ). ակնագարիկը վարակ է, որը զարգանում է թարթիչների հիմքի մոտ և առաջացնում ձեր կոպեզրի ցավոտ այտուցվածություն: Ակնագարիկը սովորաբար առավել տեսանելի է կոպի մակերեսին:
- Խալազիոն. խալազիոնն առաջանում է, երբ կոպեզրի՝ հենց թարթիչների ետևում գտնվող փոքր ճարպագեղձերից մեկը խցանում է: Այս խցանումն առաջացնում է ճարպագեղձի բորբոքում, որի պատճառով կոպն ուռչում և կարմրում է։ Սա կարող է անհայտանալ կամ վերածվել կոշտ, ոչ փափուկ գոյացության:
- Քրոնիկ վարդագույն աչք (կոնյուկտիվիտ). բլեֆարիտը կարող է հանգեցնել աչքի շաղկապենու բորբոքման կրկնվող սրացումների:
- Եղջերաթաղանթի վնասվածք. բորբոքված կոպերից կամ սխալ ուղղորդված թարթիչներից մշտական գրգռվածությունը կարող է առաջացնել ձեր եղջերաթաղանթի վրա խոցի զարգացում: Բավականաչափ արցունք չունենալը կարող է մեծացնել եղջերաթաղանթի վարակի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024