Գրադարան
Բլեֆարիտ. ախտանիշներ

1 րոպե
Բլեֆարիտի գանգատներն ու ախտանիշները սովորաբար ավելի վատանում են առավոտյան:
Դրանք ներառում են՝
- ջրակալած (արցունքոտ) աչքեր
- կարմիր աչքեր
- աչքերում ծակոցի, այրոցի կամ խայթոցի զգացողություն
- կոպեր, որոնք յուղոտ են թվում
- կոպերի քոր
- կարմիր, այտուցված կոպեր
- աչքերի շուրջ մաշկի թեփոտում
- կեղևավորված թարթիչներ (ճպռոտում)
- կոպերի կպչում
- ավելի հաճախակի թարթում
- լույսի նկատմամբ զգայունություն
- մշուշոտ տեսողություն, որը սովորաբար բարելավվում է թարթելով:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք բլեֆարիտի գանգտներ և ախտանիշներ, որոնք, չնայած լավ հիգիենային (ախտահարված շրջանի կանոնավոր մաքրում և խնամք) չեն բարելավվում, պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2023 վերանայվել է՝ 07-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: