Գրադարան

Բլեֆարիտ. բուժում

Բլեֆարիտ. բուժում

Time Read 1 րոպե

Ինքնաբուժման միջոցները, ինչպիսիք են աչքերը լվանալը և տաք թրջոցների օգտագործումը, կարող են լինել այն ամենը, ինչ անհրաժեշտ է բլեֆարիտի դեպքերի մեծ մասը բուժելու համար:

Եթե ​​տնային միջոցները բավարար չեն, ձեր բժիշկը կարող է առաջարկել դեղորայքային բուժում:

  • Վարակի դեմ դեղեր. պարզվել է, որ կոպերի վրա կիրառվող հակաբիոտիկները թեթևացնում են ախտանիշները և վերացնում կոպերի բակտերիալ վարակը: Դրանք հասանելի են մի քանի ձևերով՝ ներառյալ աչքի կաթիլներ, նրբաքսուքներ (կրեմ) և քսուքներ: Եթե ​​դուք չեք արձագանքում տեղային հակաբիոտիկներին, ձեր բժիշկը կարող է առաջարկել բերանային (օրալ) հակաբիոտիկ:
  • Բորբոքումը վերահսկող դեղեր. սրա համար օգտագործվում են ստերոիդային կաթիլներ կամ քսուքներ, սովորաբար միայն այն մարդկանց համար, ովքեր չեն արձագանքում այլ բուժումներին: Ձեր բժիշկը կարող է նշանակել ինչպես հակաբիոտիկ, այնպես էլ հակաբորբոքային դեղեր:
  • Իմունային համակարգի վրա ազդող դեղեր. ցույց է տրվել, որ տեղային Ցցիկլոսպորինը (Ռեստազիս) օգնում է թեթևացնել բլեֆարիտի որոշ գանգատներ և ախտանիշներ:
  • Հիմնական վիճակների բուժում. սեբորեային դերմատիտի, ռոզացեայի կամ այլ հիվանդությունների հետևանքով առաջացած բլեֆարիտը կարող է վերահսկվել հիմքում ընկած հիվանդության բուժման միջոցով:

Բուժման այլ տարբերակներ, ինչպիսիք են ուժեղ իմպուլսային լույսի օգտագործումը, կարող են բացել խցանված ճարպագեղձերը: Այս բուժումները պահանջում են ավելի շատ ուսումնասիրություն:

Բլեֆարիտը հազվադեպ է ամբողջովին անհետանում: Նույնիսկ հաջող բուժման դեպքում, վիճակը հաճախ քրոնիկ է և պահանջում է ամենօրյա ուշադրություն: Եթե ​​չեք արձագանքում բուժմանը, կորցրել եք թարթիչները կամ ախտահարված է միայն մեկ աչքը, վիճակը կարող է պայմանավորված լինել կոպերի տեղայնացված քաղցկեղով:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2023 վերանայվել է՝ 07-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով