Ինքնաբուժման միջոցները կարող են լինել միակ բուժումը, որն անհրաժեշտ է բլեֆարիտի դեպքերի մեծ մասի համար:
Ամեն օր մաքրեք ձեր աչքերը
Եթե ունեք բլեֆարիտ, հետևեք այս տնային միջոցին օրական երկու-չորս անգամ՝ բռնկման ժամանակ և օրը մեկ կամ երկու անգամ՝ վիճակը վերահսկվելուց հետո:
- Կիրառեք տաք կոմպրես ձեր փակ աչքի վրա մի քանի րոպե, որ թուլացնեք ձեր կոպերի կեղևային կուտակումները:
- Ամուր, սակայն՝ նրբորեն աչքի դրսային անկյունից դեպի քիթ ուղղությամբ մերսեք ձեր կոպերը՝ օգտագործելով մաքուր սրբիչ կամ ձեր մաքուր մատը:
- Ուղղակիորեն օգտագործեք մաքուր անձեռոցիկ կամ բամբակյա ձողիկ՝ թրջված տաք ջրով և մի քանի կաթիլ նոսրացված մանկական շամպուն կամ կոպերը մաքրող սովորական միջոց՝ ձեր թարթիչների հիմքում գտնվող յուղային մնացորդները կամ թեփուկները լվանալու համար: Յուրաքանչյուր աչքի համար օգտագործեք տարբեր անձեռոցիկներ:
- Որոշ դեպքերում, հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի ավելի մանրակրկիտ մաքրել ձեր կոպեզրերը՝ թարթիչների մոտ: Դա անելու համար նրբորեն քաշեք ձեր կոպը ձեր աչքից և մաքուր անձեռոցիկով կամ կտորով նրբորեն քսեք թարթիչների հիմքը: Սա օգնում է խուսափելու ձեր եղջերաթաղանթը վնասելուց:
- Հարցրեք ձեր բժշկին, արդյոք պետք է օգտագործել տեղային հակաբիոտիկային քսուք՝ կոպերն այս եղանակով մաքրելուց հետո:
- Լվացեք ձեր կոպերը տաք ջրով և նրբորեն զգուշությամբ չորացրեք դրանք մաքուր, չոր սրբիչով:
Աչքերի դիմահարդարումից ժամանակավորապես հրաժարվելը կարող է օգնել, երբ ձեր կոպերը բորբոքված են: Դիմահարդարումը կարող է դժվարացնել կոպերը մաքուր և մնացուկներից զերծ պահելը: Բացի այդ, հնարավոր է, որ դիմահարդարումը նորից բակտերիաներ ներմուծի տարածք կամ ալերգիկ ռեակցիա առաջացնի: Նույն կերպ, եթե կրում եք կոնտակտային լինզաներ, մի քանի օր հրաժարվեք դրանցից, քանի դեռ կոպի այտուցվածությունը չի վերացել:
Օծեք ձեր աչքերը
Փորձեք օգտագործել սովորական արհեստական արցունք: Այս աչքի կաթիլները կարող են օգնել թեթևացնելու աչքերի չորությունը:
Վերահսկեք թեփն ու անիծները
Եթե դուք ունեք թեփ, որը նպաստում է ձեր բլեֆարիտին, խնդրեք ձեր բժշկին խորհուրդ տալ թեփի դեմ շամպուն: Թեփի դեմ շամպուն օգտագործելը կարող է թեթևացնել ձեր բլեֆարիտի գանգատներն ու ախտանիշները:
Ամեն օր թեյի ծառի յուղով շամպուն օգտագործելը կարող է օգնել ոջիլների դեմ պայքարին: Կամ փորձեք շաբաթը մեկ անգամ նրբորեն մաքրել ձեր կոպերը թեյի ծառի 50% յուղով: Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե վեց շաբաթվա ընթացքում բարելավում չեք տեսնում: Եվ դադարեցրեք թեյի ծառի յուղ օգտագործել, եթե այն գրգռում է ձեր մաշկը կամ աչքերը:
Այլընտրանքային բժշյություն
Ապացուցված չէ, որ այլընտրանքային բժշկության մեթոդները թեթևացնում են բլեֆարիտի ախտանիշները: Այնուամենայնիվ, օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սննդակարգը կամ օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող հավելումները կարող են օգնել ռոզացեայի հետ կապված բլեֆարիտի բուժմանը: Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակում են այնպիսի մթերքներ, ինչպիսիք են սաղմոնը, թունան, իշխանը, կտավատի սերմը և ընկույզը: Այս ոլորտը պահանջում է ավելի շատ ուսումնասիրություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024