Գրադարան

Բոտուլիզմ. պատճառներ

Բոտուլիզմ. պատճառներ

Time Read 1 րոպե

Բոտուլիզմը հարուցվում է կլոստրիդիում բոտուլինումի (Clostridium botulinum ) կողմից արտադրվող թույներով (տոքսիններ):

Սննդային (սննդածին) բոտուլիզմ

Սննդային բոտուլիզմի բնորոշ աղբյուրը տանը պատրաստված և ոչ պատշաճ պահածոյացված կամ պահպանված սնունդն է: Այս մթերքները սովորաբար մրգեր, բանջարեղեն և ձուկ են: Բոտուլիզմի աղբյուր կարող են լինել նաև այլ մթերքները, ինչպիսիք են կծու պղպեղը (չիլի), փայլաթիթեղով (ֆոլգայով) փաթաթված խորոված կարտոֆիլը և սխտորով թրմված ձեթը:

Վերքային բոտուլիզմ

Երբ C. botulinum բակտերիաները հայտնվում են վերքի մեջ, դրանք կարող են բազմանալ և թույն արտադրել: Վերքը կարող է լինել չնկատված քերծվածքը: Կամ վերքը կարող է առաջանալ տրավմատիկ վնասվածքից կամ վիրահատությունից:

Վերջին տասնամյակների ընթացքում վերքային բոտուլիզմի դեպքերն աճել են այն մարդկանց մոտ, ովքեր հերոին են ներարկում, որը կարող է պարունակել բակտերիաների սպորներ: Իրականում, բոտուլիզմի այս ձևն ավելի տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր սև խեժի հերոին են ներարկում:

Մանկական բոտուլիզմ

Նորածինները և մանկահասակ երեխաները մանկական բոտուլիզմ են ունենում, երբ բակտերիաների սպորները ներթափանցում են նրանց աղիքներ և թույն արտադրում: Որոշ դեպքերում մանկական բոտուլիզմի աղբյուրը կարող է լինել մեղրը: Բայց ավելի հավանական է, որ երեխան վարակվի բակտերիաներով աղտոտված հողից: Հազվադեպ, աղիքային բոտուլիզմի այս ձևը հանդիպում է նաև չափահասների մոտ:

Յատրոգեն բոտուլիզմ

Հազվադեպ, բոտուլիզմն առաջանում է, երբ չափից շատ բոտուլինում տոքսին է ներարկվում կոսմետիկ նպատակներով, ինչպիսիք են կնճիռները հարթացնելու համար կամ առողջական պատճառներով, օրինակ՝ միգրենի բուժման համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 19-04-2023 վերանայվել է՝ 19-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով