Սննդային (սննդածին) բոտուլիզմի դեպքում բժիշկները երբեմն մաքրում են մարսողական համակարգը՝ առաջացնելով փսխում և տալով դեղամիջոցներ, որոնք կօգնեն ձեր աղիների շարժունակության աշխուժացմանը:
Եթե դուք ունեք վերքային բոտուլիզմ, բժիշկը կարող է վիրահատական միջամտությամբ հեռացնել վարակված հյուսվածքը:
Կոսմետիկ կամ բժշկական պատճառներով բոտուլինում տոքսինի ներարկումների հետ կապված ախտանշանները սովորաբար ինքնուրույն բարելավվում են, երբ թույնը (տոքսինը) ներծծվում է օրգանիզմի կողմից:
Հակաթույն
Եթե դուք վաղ ախտորոշվում եք սննդային կամ վերքային բոտուլիզմ, ներարկային հակաթույնը նվազեցնում է բարդությունների ռիսկը: Հակաթույնը միանում է թույնին, որը շարժվում է ձեր արյան միջոցով և թույլ չի տալիս, որ այն վնասի ձեր նյարդերը:
Հակաթույնը չի կարող հակադարձել արդեն հասցված վնասը: Սակայն նյարդերը կարող են վերականգնվել: Բազմաթիվ մարդիկ լիովին ապաքինվում են։ Սակայն վերականգնումը կարող է տևել ամիսներ և սովորաբար ներառում է երկարատև վերականգնողական թերապիա:
Նորածինների բուժման համար օգտագործվում է հակաթույնի մեկ այլ տեսակ, որը հայտնի է որպես բոտուլիզմի իմունագլոբուլին:
Հակաբիոտիկներ
Հակաբիոտիկները խորհուրդ են տրվում վերքային բոտուլիզմի բուժման համար: Այս դեղերը չեն օգտագործվում բոտուլիզմի այլ ձևերի դեպքում, քանի որ դրանք կարող են արագացնել տոքսինների արտազատումը:
Շնչառության օժանդակում
Եթե դուք դժվարանում եք շնչում, հավանաբար ձեզ անհրաժեշտ է մեխանիկական օդափոխիչ սարք՝ մինչ ձեր մարմինը պայքարում է թույնի ազդեցության դեմ: Օդափոխիչը օդը մտցնում է ձեր թոքերը խողովակի միջոցով, որը ներդրվում է ձեր շնչուղիում՝ քթի կամ բերանի միջոցով:
Վերականգնողական բուժում (ռեաբիլիտացիա)
Երբ դուք վերականգնվում եք, ձեզ նաև կարող է անհրաժեշտ լինել թերապիա՝ բարելավելու ձեր խոսքը, կուլ տալը և բոտուլիզմի հետևանքով տուժած այլ գործառույթները:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024