Կլոստրիդիում բոտուլինում բակտերիայի վեգետատիվ ձևը ոչնչանում է տաքացման ժամանակ՝ ի տարբերություն սպորի, որը կայուն է բարձր ջերմաստիճանի նկատմամբ:
Սննդային բոտուլիզմի կանխարգելումը
Տանը մթերքներ պահածոյացնելիս կամ պահելիս օգտագործեք պատշաճ տեխնիկա՝ համոզվելու, որ բոտուլիզմի մանրէները ոչնչացված են: Կարևոր է նաև սննդի անվտանգ պատրաստումը և պահպանումը:
- Ճնշումով Տնական պահածոները եփեք ճնշման տակ 121 °C-ում (250 F) 20-100 րոպե՝ կախված սննդի տեսակից:
- Մտածեք այս մթերքները մատուցելուց առաջ 10 րոպե եռացնելու մասին։
- Մի՛ կերեք պահածոյացված մթերք, եթե դրա տարան ուռած է կամ եթե մթերքից տհաճ հոտ է գալիս: Սակայն միշտ չէ, որ փոխված համն ու հոտը վկայում են C. botulinum-ի առկայության մասին: Որոշ շտամներ սննդամթերքի վատ հոտ կամ անսովոր համ չեն առաջացնում:
- Եթե կարտոֆիլը խորովելուց առաջ փաթաթում եք փայլաթիթեղի (ֆոլգայի) մեջ, կերեք այն տաք վիճակում։ Թուլացրեք փայլաթիթեղը և պահեք կարտոֆիլը սառնարանում, այլ ոչ թե սենյակային ջերմաստիճանում:
- Սխտորով կամ խոտաբույսերով թրմված տնական ձեթերը պահեք սառնարանում: Դեն նետեք դրանք չորս օր հետո:
- Բացելուց հետո պահածոյացված մթերքները պահպանեք սառնարանում:
Վերքային բոտուլիզմի կանխարգելումը
Վերքային բոտուլիզմը և արյունով փոխանցվող այլ ծանր հիվանդությունները կանխելու համար երբեք փողոցային (ապօրինի) թմրամիջոցներ մի՛ ներարկվեք կամ մի՛ շնչեք: Վարակումը կանխելու համար վերքերը մաքուր պահեք: Եթե կարծում եք, որ վերքը վարակված է, անմիջապես դիմեք ձեր բժշկին:
Մանկական բոտուլիզմի կանխարգելումը
Մանկական բոտուլիզմի ռիսկը նվազեցնելու համար խուսափեք 1 տարեկանից փոքր երեխաներին մեղր տալուց, նույնիսկ աննշան՝ համտեսելու համար, որը կարող է պարունակել բակտերիայի սպորներ: 12 ամսականից մեծ երեխաները և չափահասներն ունեն նորմալ աղիքային ֆլորա, որը ճնշում է սպորները:
Յատրոգեն բոտուլիզմի կանխարգելումը
Յատրոգեն բոտուլիզմը կանխելու համար համոզվեք, որ դիմել եք լիցենզավորված բուժաշխատողի՝ բոտուլինումային տոքսինի տարբեր ձևերի օգտագործմամբ ցանկացած կոսմետիկ կամ բուժական միջամտությունների համար: Դրանք ներառում են ՕնաբոտուլինումտոքսինA (Բոտոքս), ԱբոբոտուլինումտոքսինA (Դիսպորտ) և այլն:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024