Բոտուլիզմն ախտորոշելու համար ձեր բժիշկը ստուգում է ձեզ մկանային թուլության կամ լուծանքի (պարալիչի) համար:
Ձեր բժիշկը փնտրում է այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են կոպերի կախվածությունը և թուլացած ձայնը: Նա հարցնում է այն մթերքների մասին, որոնք դուք կերել եք վերջին մի քանի օրվա ընթացքում: Բժիշկը փորձում է վերքի զննմամբ պարզել, թե արդյոք այն ցույց է տալիս վարակի նշաններ:
Հնարավոր մանկական բոտուլիզմի դեպքում բժիշկը կարող է հարցնել՝ արդյոք ձեր երեխան վերջերս մեղր է կերել: Բժիշկը նաև կարող է հարցնել, թե արդյոք ձեր երեխան փորկապություն ունի կամ սովորականից պակաս ակտիվ է եղել:
Տոքսինի առկայության համար արյան, կղանքի կամ փսխման զանգվածի անալիզը կարող է օգնել հաստատելու մանկական կամ սննդային բոտուլիզմի ախտորոշումը: Սակայն այս թեստի արդյունքները ստանալու համար կարող են օրեր պահանջվել: Այսպիսով, բժշկի ֆիզիկական քննությունը (բուժզննում) բոտուլիզմի ախտորոշման հիմնական միջոցն է:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024