Կոտրված սրտի համախտանիշը սրտային հիվանդություն է, որի պատճառը հաճախ սթրեսային իրավիճակներն են և ծայրաստիճան հույզերը:
Այս վիճակը նաև կարող է հրահրվել ծանր ֆիզիկական հիվանդությամբ կամ վիրահատությամբ: Կոտրված սրտի համախտանիշը սովորաբար ունի ժամանակավոր բնույթ, սակայն որոշ մարդիկ կարող են շարունակել անառողջ զգալ սիրտը բուժելուց հետո:
Կոտրված սրտի համախտանիշ ունեցող մարդիկ կարող են նշել հանկարծակի սկսված կրծքավանդակային ցավ կամ կարծել, որ սրտամկանի ինֆարկտ են տանում: Կոտրված սրտի համախտանիշն ազդում է սրտի միայն մի մասի՝ սրտամկանի վրա՝ կարճ ժամանակով թուլացնելով սրտի կծկողունակությունը և արյան արտամղող գործառույթը: Սրտի մնացած մասը շարունակում է աշխատել սովորականի պես։ Երբեմն սիրտն ավելի ուժգին է կծկվում։
Կոտրված սրտի համախտանիշի բուժումը սովորաբար ներառում է դեղամիջոցների նշանակում:
Կոտրված սրտի համախտանիշի մյուս անվանումներն են՝
- սթրեսային կարդիոմիոպաթիա
- տակոցուբո կարդիոմիոպաթիա
- ընդմիջվող տակոցուբո կարդիոմիոպաթիա
- գագաթային լայնացման (բալոնային) համախտանիշ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024