Կոտրված սրտի համախտանիշի կամ տակոցուբո (սթրեսային) կարդիոմիոպաթիայի ախտանիշները կարող են նմանակել սրտամկանի ինֆարկտի ախտանիշներին:
Մասնավորապես, ախտանիշները կարող են ներառել՝
- հանկարծակի սկսված կրծքավանդակի շրջանի ցավ (հաճախ՝ բացասական կամ դրական հուզական սթրեսից կամ ֆիզիկական գերլարված որևէ իրավիճակից հետո)
- շնչարգելություն (հևոց):
Ե՞րբ դիմել բժշկին
Կրծքավանդակային ցանկացած շարունակվող ցավ կարող է պայմանավորված լինել սրտամկանի ինֆարկտով: Ուստի, զանգեք 1-03, եթե ունեք նոր կամ անբացատրելի կրծքավանդակային ցավ: Կանչեք շտապ օգնություն նաև այն դեպքերում, երբ ունեք խիստ արագացած կամ անկանոն սրտազարկ կամ շնչարգելություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024