Դաստակը կարող է կոտրվել հետևյալ պատճառներով:
- Ընկնելը. առաջ պարզած ձեռքի վրա ընկնելը դաստակի կոտրվածքի ամենատարածված պատճառներից մեկն է:
- Մարզական վնասվածքներ. դաստակի կոտրվածքի բազմաթիվ դեպքեր առաջանում են կոնտակտային կամ այնպիսի մարզաձևերի ժամանակ, որոնց ժամանակ կարող եք ընկնել առաջ մեկնած ձեռքի վրա, օրինակ՝ չմուշկասահքը կամ ձնասահքը (սնոուբորդինգ):
- Ավտոպատահարներ. ավտովթարները կարող են հանգեցնել դաստակի ոսկորների կոտրվածքի: Նման կոտրվածքները երբեմն բազմաբեկորային են և հաճախ պահանջում են վիրահատական վերականգնում:
Ռիսկի գործոններ
Որոշակի մարզաձևերի մասնակցությունը և ոսկորները թուլացնող հիվանդություն՝ օստեոպորոզ ունենալը կարող են բարձրացնել դաստակի կոտրվածքի ձեր ռիսկը:
Մարզական գործունեություններ
Կոնտակտային և ձեր ընկնելու ռիսկը բարձրացնող մարզաձևերը կարող են բարձրացնել ձեր դաստակի ոսկորների կոտրվածքի ռիսկը: Ահա որոշ օրինակներ՝
- ֆուտբոլ կամ ամերիկյան ֆուտբոլ, հատկապես՝ արհեստական խոտածածկի վրա
- ռեգբի
- ձիավարություն
- հոկեյ
- դահուկային սպորտ
- ձնասահք (սնոուբորդինգ)
- չմուշքավազք
- թռիչք բատուտի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024