Թեև հազվադեպ, սակայն դաստակի կոտրվածքը կարող է հանգեցնել որոշ բարդությունների:
- Մշտական կարկամություն, ցավ կամ շարժունակության կորուստ․ վնասված հատվածում կարկամությունը, ցավը կամ ցավոտությունը սովորաբար անհետանում են գիպսը հեռացնելուց կամ վիրահատությունից որոշ ժամանակ անց: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ նշում են շարունակական կարկամություն կամ ցավեր: Համբերատար եղեք ձեր վերականգնման ընթացքում և հարցրեք ձեր բժշկին այնպիսի վարժությունների մասին, որոնք կարող են օգնել կամ դիմեք նրան, որ ձեզ ուղղորդի ֆիզիոթերապևտի կամ զբաղվածության թերապևտի մոտ:
- Օստեոարթրիտ. կոտրվածքները, որոնք տարածվում են հոդի մեջ, տարիներ անց կարող են հոդաբորբի (արթրիտի) պատճառ դառնալ: Եթե ձեր դաստակը սկսում է ցավել կամ այտուցվել կոտրվածքից երկար ժամանակ անց, այցելեք բժշկին ձեր վիճակը գնահատելու համար:
- Նյարդերի կամ արյունատար անոթների վնասում․ դաստակի տրավման կարող է վնասել հարակից նյարդերը և արյունատար անոթները: Անմիջապես դիմեք բժշկին, եթե ունեք թմրածություն կամ ձեռքի արյան շրջանառության հետ կապված խնդիրներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024