Իրականում, անհնար է կանխել անկանխատեսելի իրադարձությունները, որոնք հաճախ դաստակի կոտրվածքի պատճառ են դառնում:
Սակայն, այս խորհուրդները կարող են առաջարկել որոշակի պաշտպանություն:
Բարելավեք ձեր ոսկորների ամրությունը
Ձեր ոսկորներն ամրապնդելու համար՝
- դարձրեք ձեր կերակուրները սննդարար՝ բավարար կալցիումով և վիտամին D-ով
- ավելի շատ կատարեք քաշը պահող վարժանքներ, ինչպիսին է արագ քայլքը
- թողեք ծխելը, եթե ծխող եք:
Կանխեք վայր ընկնելը
Դաստակի կոտրվածքների մեծ մասն առաջանում է, երբ մարդիկ վայր են ընկնում առաջ պարզած ձեռքի վրա: Այս տարածված վնասվածքը կանխարգելելու համար՝
- հագեք հարմարավետ կոշիկներ կամ չմաշված մարզակոշիկներ
- հեռացրեք այն բաները, որոնց վրա տանը կարող եք սայթաքել, օրինակ՝ գորգիկները
- հեռացրեք տան հատակի բոլոր ավելորդ բաները, օրինակ՝ էլեկտրական երկարացուցիչները
- լուսավորեք ձեր բնակելի տարածքը
- ստուգեք ձեր տեսողությունը և, անհրաժեշտության դեպքում, շտկեք այն
- տեղադրեք բռնակներ և այլ հարմարանքներ ձեր լոգարանում
- տեղադրեք բազրիքներ ձեր աստիճանների վրա
- հնարավորության դեպքում խուսափեք սայթաքուն մակերեսներից, օրինակ՝ ձյունով կամ սառույցով ծածկված անցուղիներից:
Օգտագործեք պաշտպանիչ հանդերձանք մարզական գործունեության համար
Բարձր ռիսկային գործունեության համար կրեք դաստակի պաշտպանիչներ: Դրանք կարող են օգնել, եթե զբաղվում եք հետևյալ մարզաձևերով՝
- չմշկավազք
- ձնասահք (սնոուբորդինգ)
- ռեգբի
- ֆուտբոլ:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024