Skip to main content

Ախտանիշներ - Դաստակի կոտրվածք

Կոտրված դաստակը կարող է առաջացնել հետևյալ գանգատներն ու ախտանիշները՝

  • ուժեղ ցավ, որը կարող է սաստկանալ ձեռքը կամ դաստակը բռնելիս, սեղմելիս կամ շարժելիս
  • ուռածություն կամ այտուց
  • ցավոտություն
  • արյունազեղում և կապտուկ
  • ակնհայտ ձևախախտում (դեֆորմացիա), օրինակ՝ անբնական թեքված դաստակ:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե կարծում եք, որ դաստակի կոտրվածք ունեք, անհապաղ դիմեք բժշկին, հատկապես, եթե ունեք թմրածություն, այտուցվածություն կամ մատների շարժման հետ կապված խնդիրներ: Ախտորոշման և բուժման հետաձգումը կարող է հանգեցնել վատ ապաքինման, շարժման տիրույթի նվազման և բռնելու ուժի թուլացման:

Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024