Կոտրված դաստակի ախտորոշումը հիմնականում ներառում է վնասված ձեռքի ֆիզիկական քննություն (բուժզննում) և ռենտգեն:
Այլ պատկերային հետազոտություններ
Երբեմն, այլ պատկերային հետազոտությունները կարող են ձեր բժշկին տրամադրել ավելի մանրամասն տվյալներ:
- Համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում․ ԿՏ սքանավորումները կարող են բացահայտել դաստակի կոտրվածքները, որոնք ռենտգենով չեն երևում: Փափուկ հյուսվածքների և արյունատար անոթների վնասվածքները նույնպես կարելի է տեսնել համակարգչային շերտագրերի վրա: Այս տեխնոլոգիան միավորում է տարբեր անկյուններից կատարած ռենտգենները՝ պատկերելու ձեր մարմնի ներքին կառուցվածքների շերտագրեր:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). օգտագործելով ռադիոալիքներ և հզոր մագնիսական դաշեր, ոսկրերի և փափուկ հյուսվածքների մանրամասն պատկերներ ստանալու համար, ՄՌՏ-ները շատ ավելի զգայուն են, քան ռենտգենը և կարող են հայտնաբերել շատ փոքր կոտրվածքներ և կապանների վնասվածքներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024