Դաստակի կոտրվածքը ձեր դաստակի մեկ կամ մի քանի ոսկորների կոտրվածքն է կամ ճաքը:
Այս վնասվածքն առավել հաճախ առաջանում է, երբ մարդիկ փորձում են իրենց պահել վայր ընկնելիս և ուժեղ ընկնում են առաջ պարզած ձեռքի վրա:
Դուք կարող եք դաստակի կոտրվածքի ավելի մեծ ռիսկի ենթարկվել, եթե մասնակցում եք որևէ մարզաձևի, օրինակ՝ չմուշկներով սահելը, ձնասահքը (սնոուբորդինգ) կամ եթե ունեք մի հիվանդություն, որը ձեր ոսկորները դարձնում են ավելի բարակ և փխրուն (օստեոպորոզ):
Կարևոր է, որ դաստակի կոտրվածքը բուժվի հնարավորինս շուտ: Հակառակ դեպքում, ոսկորները կարող են ոչ համաչափ կպնել, որը կարող է ազդել ձեր առօրյա գործունեությամբ զբաղվելու ունակության վրա, ինչպիսիք են գրելը կամ վերնաշապիկը կոճկելը: Վաղ բուժումը նաև կօգնի ցավի և կարկամության նվազեցմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024