Սրտազարկը կառավարվում է թույլ էլեկտրական ազդանիշներով, որոնք առաջանում են սրտի աջ վերին խոռոչի (աջ նախասրտի) հատուկ բջիջների կողմից և նուրբ հաղորդակցման ուղիներով տարածվելով ներքև՝ ապահովում են արյունով լցված սրտի արդյունավետ կծկումը:
Առողջ մարդկանց սիրտը ժամանակի մեծ մասում կծկվում է կանոնավոր:
Բրուգադայի համախտանիշը խաթարում է վերոնշյալ ուղիներով էլեկտրական ազդանշանի հաղորդումը և խախտում է էլեկտրական ռիթմը, որի արդյունքում սիրտը սկսում է կծկվել անկանոն կամ կանոնավոր, սակայն՝ խիստ հաճախացած (տախիկարդիա): Սրտի ռիթմի նման և այլ խանգարումները հայտնի են որպես սրտի առիթմիա:
Բրուգադայի համախտանիշը սովորաբար առաջանում է, երբ վնասված SCN5A գենը ծնողներից մեկնումեկից փոխանցվում է նրանց երեխային: Եթե ունեք այս հիվանդությունը, ապա 2-ից 1 դեպքում ձեր գենը կարող է փոխանցվել ձեր երեխաներից յուրաքանչյուրին:
Ռիսկի գործոններ
Բրուգադայի համախտանիշի ռիսկի գործոններից են՝
- Բրուգադայի համախտանիշի ընտանեկան պատմություն (անամնեզ)
- արական սեռ
- ասիական ռասա
- ջերմության բարձրացում (կարող է գրգռել սիրտը և առաջացնել առիթմիա, հատկապես երեխաների մոտ):
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024