Եթե ձեզ մոտ ախտորոշվել է Բրուգադայի համախտանիշ, շատ կարևոր է խուսափել այն ամենից, ինչը կարող է նպաստել սրտի անկանոն գործունեությանը կամ առիթ դառնալ առիթմիայի դրվագի վերսկսմանը:
Սրտաբանը ձեզ կարող է ներկայացնել բոլոր այն դեղերի ցանկը, որոնցից պետք է խուսափել և բացատրել, թե ինչու:
Կարևոր է նաև՝
- բարձր ջերմությունը բուժել արագորեն, հատկապես երեխաների մոտ, քանի որ տենդը բարձրացնում է բարդությունների ռիսկը
- պարբերաբար այցելել սրտաբանին և անցնել նրա առաջարկած բոլոր հետազոտությունները և ստուգումները
- տեղեկացնել այլ բժիշկներին ձեր հիվանդության մասին, օրինակ՝ որևէ վիրահատությունից առաջ կամ այնպիսի հիվանդությունների ժամանակ, երբ բժիշկը պատրաստվում է ձեզ նշանակումներ անել
- խուսափել ալկոհոլի չարաշահումից:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024