Սրտաբանը ձեզ հետ կքննարկի ձեր մասնավոր վիճակում լավագույն բուժման տարբերակները:
Եթե ձեր հիվանդությունը ծանր է, օրինակ՝ առաջացնում է ծանր առիթմիա, ինչպիսին է փորոքային ֆիբրիլյացիան կամ պոլիմորֆ փորոքային հաճախասրտությունը, բժիշկը կարող է ձեզ առաջարկել իմպլանտացվող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր (ԻԿԴ): Մաշկի տակ տեղադրվող այս փոքր սարքը մշտապես վերահսկում է ձեր սրտի ռիթմը և ըստ անհրաժեշտության, երբ հայտնաբերում է կյանքին սպառնացող առիթմիա, էլեկտրական հարված ուղարկում ձեր սրտին, երբ վերջինիս ռիթմը դառնում է անկանոն կամ ձեր սիրտը դադարում է կծկվել: ԻԿԴ-ն նաև կարող է գործել որպես ռիթմավար, որը կանխում է դանդաղասրտության (բրադիկարդիա) դրվագները Բրուգադայի համախտանիշով անձանց մոտ:
Եթե ԻԿԴ-ն դառնում է անարդյունավետ կամ դրանով կրկնակի հարվածների կարիք է զգացվում, սրտաբանը կարող է առաջարկել մեկ այլ միջոցառում՝ ռադիոհաճախային կաթետերային աբլացիա, երբ ոտքի երակով կամ կրծոսկրի տակ գտնվող փոքր անցքով սրտի մեջ ներմուծված լարերից մեկով նախ հայտնաբերվում է առիթմիաների առաջացման համար պատասխանատու հատվածը, որից հետո մյուս լարով առաջացվում է այդ հատվածի փոքր այրվածքներ:
Այլ դեպքերում սրտաբանը կարող է ձեզ խորհուրդ տալ որոշ դեղեր, օրինակ՝ Խինիդին, Իզոպրենալին և այլն, որոնք կօգնեն առիթմիայի կանխարգելմանը և առաջարկել մրցակցային մարզաձևերից խուսափում:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024