Սրունքի ետին՝ ձկնամկանի շրջանի ցավը տարբերվում է անձից անձից՝ կախված ցավի պատճառից և կարող է լինել տարբեր բնույթի:
Որոշ մարդկանց մոտ այն զգացվում է որպես սրունքի ետնամասի բութ, նվացող կամ սուր ցավ, երբեմն՝ ձգվածության զգացողությամբ:
Ե՞րբ այցելել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք ախտանիշներ, որոնք կարող են վկայել ավելի ծանր վիճակի մասին, օրինակ՝
- ձկնամկանի շրջանն այտուցված է
- նույն շրջանն անսովոր սառը կամ գունատված է
- ձեր ստորին վերջույթը թմրած է (ծակծկոցներ) կամ հանկարծակի թուլանում է
- ունեք այտուցներ
- նույն շրջանը կարմրած, տաքացած կամ ձգված է
- երկու ոտքերն էլ այտուցված են և ունեք դժվարաշնչություն
- ձեր սրունքի մկանները դառնում են ցավոտ քայլելիս կամ դրանից հետո
- մի քանի օր տնային միջոցներ փորձելուց հետո ցավերը չեն մեղմանում կամ սաստկանում են
- ունեք ցավոտ վարիկոզ երակներ:
Առանց հետաձգելու դիմեք բուժօգնության, եթե ունեք խորանիստ երակների թրոմբոզի նշաններ և երկար ժամանակ գտնվել եք անշարժ նստած վիճակում, օրինակ՝ ժամեր տևող թռիչքների ժամանակ: Այս նշաններից են՝
- ձեր սրունքի ետնամասն այտուցված է
- նույն շրջանի մաշկը կարմրած է կամ զգում եք տեղային տաքություն կամ այրոց
- ձեր ամբողջ ոտքը ցավոտ է:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024