Կամպիլոբակտերիոզը կամ կամպիլոբակտերիալ վարակը հարուցվում է կամպիլոբակտերիա (Campylobacter) ցեղի բակտերիաներով:
Կամպիլոբակտերն ունի մոտ 15 տեսակ, որոնք մարդու մոտ առաջացնում են աղեսատամոքսային համակարգի տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ նաև փործությամբ ընթացող: Առավել տարածված են հետևյալ երեք տեսակները՝
- Campylobacter jejuni (90%)
- Campylobacter coli
- Campylobacter lari:
Ի տարբերություն այլ միկրոօրգանիզմների, որոնք առաջացնում են սննդային թունավորում, կամպիլոբակտերը հաճախ չի պատճառում բազմաթիվ մարդկանց միաժամանակ ախտահարող գաստրոէնտերիտի բռնկումներ: Այն սովորաբար առաջացնում է հիվանդության միայն մեկուսացված՝ առանձին դեպքեր:
Դուք կարող եք վարակվել կամպիլոբակտերով, եթե՝
- ուտեք հում կամ պատշաճ ջերմային մշակման չենթարկված թռչնամիս կամ այլ մսեղեն
- ուտեք սննդամթերք, որն աղտոտված է վարակված հում մսով
- ուտեք հում ծովամթերք, մասնավորապես՝ ոստրե (устрица)
- խմեք ոչ պաստերիզացված (հում կամ վարակված) կաթ
- խմեք կամ շփվեք վարակված ջրի հետ
- շփվեք վարակված տնային կամ ընտանի կենդանիների հետ:
Ռիսկի գործոններ
Կամպիլոբակտերով վարակվելու հավանականությունը բարձրանում է, եթե՝
- ունեք թուլացած իմունային համակարգ
- թերսնուցված վիճակում եք:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024