Գրադարան
Կամպիլոբակտեր․ բուժում

1 րոպե
Կամպիլոբակտերով վարակված մարդկանց մեծ մասը մի քանի օրվա ընթացքում լավանում է առանց որևէ բժշկական օգնության:
Գաստրոէնտերիտի ախտանիշների բուժման լավագույն բուժումը հանգիստն է և առատ հեղուկներ ընդունելը:
- Ապահովեք ջրի համարժեք մուտքն օրգանիզմ՝ խմելով առատ հեղուկներ, օրինակ՝ խմելու ռեհիդրատացիոն լուծույթներ, որոնք առանց դեղատոմսի վաճառվում են բազմաթիվ դեղատներում:
- Եթե տանը չունեք ռեհիդրատացիոն լուծույթներ, կարող եք օգտագործել նոսրացված հյութեր կամ այլ ոչ գազավորված ըմպելիքներ (խառնեք 1 չափաբաժին հյութը 4 չափաբաժին ջրի հետ (օրինակ՝ 40 մլ հյութը 160 մլ ջրի հետ):
- Նույն կերպ, կարող եք օգտագործել կորդիալ (քաղցրահամ մրգային թուրմ), որի ժամանակ պետք է խառնել 1 չափաբաժին կորդիալը 20 չափաբաժին ջրի հետ (օրինակ՝ 5 մլ կորդիալը 100 մլ ջրի հետ):
- Խուսափեք փսխման կամ լուծի դեմ դեղեր օգտագործելուց, քանի դեռ ձեր բժիշկը չի նշանակել դրանք:
- Այցելեք ձեր բժշկին, եթե ախտանիշները սուր կամ ծանր են: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 11-04-2023 վերանայվել է՝ 11-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: