Դուք կարող եք նվազեցնել կամպիլոբակտերով վարակվելու ռիսկը, եթե խուսափեք «ռիսկային» սննդամթերքներից և պահպանեք անձնական հիգիենա:
«Ռիսկային» մթերքներից են՝
- հում կամ պատշաճ ջերմային մշակման չենթարկված մսեղեն, հատկապես՝ թռչնամիս
- հում ծովամթերք, մասնավորապես՝ ոստրե (устрица)
- ոչ պաստերիզացված (հում) կաթ:
Կարևոր է նաև, որ խոհանոցում կամ սննդամթերը պահպանելիս հետևեք սննդի անվտանգության կանոններին: Օրինակ, այս կանոնները պահպանելը կանխարգելում է մի սննդամթերից մյուսը վարակի տարածումը (երբ հում հավն առանձնացվում է թարմ կամ եփած սննդամթերքից): Մշտապես լվացեք ձեռքերը, հատկապես հում թռչնամսին կամ այլ մսերին դիպչելուց հետո:
Կամպիլոբակտերով վարակումից կարող եք խուսափել նաև այս միջոցներով`
- օգտագործեք միայն ստուգված սննդամթերք, մի գնեք կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու
- խմեք միայն մաքուր և ախտահանված ջուր, իսկ կասկածի դեպքում օգտագործեք եռացնելուց հետո
- մի լողացեք կասկածելի ջրամբարներում:
Կամպիլոբակտերի տարածումը կանխարգելելու համար դուք պետք է նաև՝
- մնացեք տանը կամ պահեք հիվանդ երեխային տանը, քանի դեռ ձեր կամ նրա մոտ փորլուծության վերանալուց հետո չի անցել 24 ժամ (կամ 48 ժամ, եթե աշխատում եք խնամքի կամ սննդի կետում)
- խուսափեք լովավազան այցելելուց, քանի դեռ փորլուծության վերանալուց հետո չի անցել 24 ժամ
- մշտապես լվացեք ձեռքերը տնային կամ ընտանի կենդանիների հետ շփվելուց հետո
- եթե լողացնում եք երեխային, ծածկեք նրան լավ ֆիլտրող ջրաանթափանց վարտիքով:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024